Ինչ պատիժ է սահմանվում կամովին գերի հանձնվելու դեպքում

17

Ադրբեջանը նոյեմբերի 16-ին ՀՀ սուվերեն տարածքում դիմեց սադրանքի և ռազմական գործողությունների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, գերեվարեց մեր մեկ տասնյակից ավելի զինվորականների:

էմոցիոնալ պահը մի կողմ դնելով՝ հասկանում ենք, որ հարցեր են ի հայտ գալիս: Օրինակ` ինչպես և ինչ պայմաններում են գերեվարվել հայ զինվորականները` շարքայինից մինչև սպա, արդյոք հնարավորություն ունեցել են, որպեսզի գերի չընկնեն, թե ոչ:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ստանան թե պետությունը, թե հասարակությունը:

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց. «Ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, ՀՀ ԶՈՒ-ում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հшնցшգործություն»:

Եվ երբ ուսումնասիրում ենք ՀՀ Քրեական օրենսգիրքը, տեսնում ենք, որ գերի ընկնելու մասով օրենքը հստակ դրույթներ է սահմանում: ՔՕ 381 հոդվածը հստակ սահմանում է` վախկոտության կամ փոքրոգության պատճառով կամովին գերի հանձնվելը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: