«Գե,րի տարվող 7 տարեկան երեխան մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խшռնել, որ шչքերը հшնի». Հասմիկ Բաբաջանյան

199

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է. «Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնիձորում յոթ տարեկան տղայի մասին։ Ադրբեջանցին գողացել, գե, րի էր տանում։ Երեխան մեջքի հետևից մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ шչքերը հшնի։

Թուրքը ոռնացել, վայր է գցել երեխային ու փախել։ Սա գրել էի նրա համար, որ մեր տղաները հանձնվող, գե, րի ընկնող չեն, գե ,րի ընկնելու իրական պատճառը որոնեք։
Հենց նոր նամակ ստացա, անսպասելի նամակ

— Բարեվ ձեզ, կներեք, էդ երեխան ես եմ իլալ, բա տո՞ւ հուվ ես։
— Ես Սյունիքի ռազմական թղթակիցն էի ու գրառել եմ նման հերոսապատումները,- գրեցի։

Սիրտս մի տեսակ թեթևացավ, որովհետև մեզ հետ, մեր կողքին ապրում են այն արծիվները, ովքեր բացելու են թևերը ու մեր ջնջխված հաղթանակը ետ բերեն։ Մի մատ երեխան անգամ չի հանձնվել, փոքրիկ մատներով խառնել է թշնամու աչքի լույսը։ նիկոլ, դու հայ ազգին չես ճանաչում, այլապես կանգ կառնես։

Հ.Գ. Ու գիտե°ք որն էր ցնցողը։ Երեխայի, իսկ այժմ հզոր երիտասարդի անունը ՎՐԵԺ է։ Իսկ հայրը, ինչպես գյուղում են անվանում «Կամանձիր հսկան» է,,»: