Գերեվшրումից 72 ժամ հետո ՊՆ-ն աշխատանքից ազատել է Արթուրին` ապրուստի միջոցից զրկելով նրա վեց հոգանոց ընտանիքին

151

Անի Գևորգյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ քննարկում ենք գե, րիների մասին իշխանության անմարդկային խոսքերը, հիշեցի նրանց արած կոնկրետ անմարդկային գործը, որի մասին գրել էինք այս տարվա օգոստոսին: /Հղումն՝ այստեղ/

Լուսանկարում 7 տարվա պայմանագրային զի, նծառայող, 3 երեխաների հայր Արթուր Ստեփանյանն է, ով իր ծառայակից ընկերների հետ պшտերшզմի հենց առաջին օրը Զանգելանում հայտնվել էր գերության մեջ:

Մինչ նա թշնամու կողմից ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների էր ենթարկվում, այստեղ ՀՀ ՊՆ-ն գերեւավումից 72 ժամ հետո աշխատանքից ազատում է նրան` ապրուստի միջոցից զրկելով Ստեփանյանի վեց հոգանոց ընտանիքը:
Ստեփանը պետության կողմից նման դաժան վերաբերմունքի արժանացած միակ պայմանագրային զի, նծառայողը չէ: Նրանք շատ շատ են:

Զի, նծառայողը ութ ամիս եղել է Բաքվի բшնտում ապա դшտшպшրտվել ազատազրկման, ինչի ընթացքում պետության կողմից նրա ընտանիքի նկատմամբ որեւէ վերաբերմունք չի եղել, անգամ չեն հետաքրքրվել, կարծես նա երբեւէ գոյություն էլ չի ունեցել:

Իսկ ինչո՞ւ էր նա հայտնվել գերության մեջ: Պատճառը սխալ ինֆորմացիան էր, ինչի հետեւանքով նրանք ընկել էին շրջափակման մեջ: ​​ՀՀ-ից Արցախ էին մեկնել երեք ավտոբուսով` մոտ 50 հոգի: Արդյունքում եղել են բազմաթիվ զոհեր, գերության ընկածներ, մինչ օրս շատերը որոնվում են որպես անհետ կորած:

Ահա թե ինչ վերաբերմունք էին արժանանում նրանք, ում պետությունը ինքը ուղարկում էր իր երկրի սահմանները պահելու»: