Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

21

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից:

Հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այս առնչությամբ: