Հորդորում ենք անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել․ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

86

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է․

«Ուշադրություն

Սահմանային իրավիճակի հետ կապված հնարավոր է հակառակորդ երկրի կողմից տարածվող կեղծ տեղեկությունների ուժգնացում համացանցում։

Հնարավոր է հաղորդագրություններ տարածվեն հայկական համարների, սոցիալական ցանցերի ու մեսենջերների միջոցով։

Հորդորում ենք զգոն լինել, չտրվել թշնամու սադրանքներին, անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել»։