Իրանի ու ՌԴ նախագահներն անընդունելի են համարում տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն

98

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է կովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Ռուսաստանի նախաձեռնությունը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին ասված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Աշխարհաքաղաքական վիճակի և տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է»,- հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են կողմերը:

Անհանգստություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ՌԴ նախագահը խոսել է տարածաշրջանում վստահության և համագործակցության մակարդակի բարձրացման մասին՝ նշելով, որ ձգտում են կյանքի կոչել «3+3» խորհրդատվական մեխանիզմը: Նա հույս է հայտնել, որ Իրանը կաջակցի: