Արտակարգ դեպք. Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտ նռնшկ է հայտնաբերվել

78

Նոյեմբերի 15-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնшկ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տեսակի մարտական նռնшկ է՝ առանց պայթուցիչի։

Սակրավորները նռնшկը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։