«Դա շատ ճիշտ նշանակում է , որպեսզի Գլխшվոր շտшբի պետը իր գործով զբաղվի, որ ԳՇ-ի և ՊՆ-ի գործերը տարանջատվեն»․ Մովսես Հակոբյան

210

Զինվшծ ուժերի գլխшվոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, և նրա փոխարեն նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ Գեներալ Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ նշանակումն իրեն ուրախացրել է․

«Ճիշտն ասած՝ շատ ուրախացել եմ, այս կառավարության մեջ միակ ադեկվատ մարդը ես իրեն եմ տեսնում։ Ես իր աշխատանքը որ տեսնում եմ կառավարության նիստերի ժամանակ, միակ ադեկվատ մարդն ինքն է»,- ասաց Հակոբյանը։ Իսկ պաշտպանության նախարարությունը կարո՞ղ է Պшպիկյանը ղեկավարել՝ հարցրինք փորձառու զինվորականին․

«Պաշտպանության նախարարությունը զինվորական կառույց չէ, կազմшկերպչական կառույց է, իսկ այս 3 տարվա ընթացքում  այս կառшվարությունում միակ մարդը, որ իրեն ցուցաբերել է որպես ադեկվատ մարդ, ես իրեն եմ տեսնում»,- պատասխանեց Մովսես Հակոբյանը։ Իսկ տարօրինակ չէ՞, որ պատերազմող երկրում ոչ զինվորական է նշանակվում այդ պաշտոնին․

«Դա շատ ճիշտ է, որպեսզի Գլխավոր շտաբի պետը իր գործով զբաղվի, որ ԳՇ-ի և ՊՆ-ի գործերը տարանջատվեն»։