Երբ 2-5 տարեկան երեխան ամբողջ օրը տրամադրում է հեռախոսին, նշանակում է ծնողը ժամանակ չի գտել իր երեխայի համար

117

Երբ 2-5 տարեկան երեխան ամբողջ օրը տրամադրում է հեռախոսին, նշանակում է ծնողը ժամանակ չի գտել իր երեխայի համար

Կախվածություններն հենց այնպես չեն առաջանում, դրանք վարքի պարբերաբար կրկնությունների արդյունք են: Մի օր մտածում եք. «Մեծ մարդ եմ , հո պահմտոցի, կամ տունտունիկ չեմ խաղալու երեխայի հետ»
Մի օր մտածում եք «Լավ, խաղացի, բա գործերս ո՞վ անի»
Մի օր մտածում եք «Մի քիչ թող հեռախոսով խաղա, մինչև կազատվեմ», հետո պարզվում է, որ գործից գործ է բացվում, իսկ կախվածությունն էլ ավելի է խորանում:

Պարզվում է ճիշտը խաղալն էր, մեծ չձևանալը, երեխային ընկեր լինելը՝
ձեռքը ականջին դնելն ու իբր հեռախոսով իրար հետ խոսելը, երեխայի պատրաստած ցեխով ճաշերը թաքուն թափելն ու ցույց տալը, թե շատ համեղ էր ու դու հաճույքով կերել եսթաքնվելը մի այնպիսի տեղում, որտեղ վստահ ես արագ կգտնի քեզ, որ խաղից հաճույք ստանա Տան մեջ վերմակներով իրար հետ տուն սարքելն ու գայլերից այդ տանը թաքնվեը…

Ու դուք չեք լսի հեռախոսի անուն այդ ժամանակ, որովհետև, երբ դառնում ես հոգատար ծնող, անհետանում են անլուծելի թվացող խնդիրները!

Անի Խուդոյան