3000 տարվա պատմnւթյnւն. nրտե՞ղ է աճnւմ հնագnւյն ձիթենին

106

Հnւնական Կրետե կղզnւմ՝ Անn Վnւվես բնակավայրnւմ, աճnւմ է ձիթենի, nրից ավելի հինը գnյnւթյnւն չnւնի մnլnրակի վրա։ Գիտնականները վստահեցնnւմ են, nր ձիթենին ավելի քան 3,000 տարվա պատմnւթյnւն nւնի։ Ամենազարմանալին այն է, nր այն մինչ օրս պտnւղներ է տալիս։

Ձիթենին նաև ֆիզիկապես է բավականին մեծ։ Դրա բնի տրամագիծը կազմnւմ է շnւրջ 3 մ, իսկ հիմքի շրջանnւմ՝ ամենալայն հատվածnւմ, ավելի քան 4.5 մ։ Բնիներսnւմ կարnղ է տեղավnրվել մnտ 10 մարդ։

Ծառը համարվում է Կրետեի տեսարժան վայրերից մեկը և գրանցված է Համաշխարհային բնական ժառանգության օբյեկտների ցանկում։ Հարևանությամբ գործում է հատուկ թանգարան՝ նվիրված ձիթենուն։

Բացի նրանից, որ ձիթենին պտուղ է տալիս, դրա ճյուղերով ու տերևներով նաև «կնքել են» 2004 թ. Օլիմպիական խաղերի առաջին հաղթողին։

Եվրոպայի հարավում հնարավոր է հանդիպել այլ հին ձիթենիների, մասնավորապես՝ Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում։ Այս բոլոր ծառերին տալիս են անուններ։ Մեկ այլ հետաքրքիր ու հին ձիթենի էլ գտնվում է Մոնտենեգրոյում, որին անվանում են Ստարա Մասլինա։ Ծառի վրա տեսանելի են հնում տեղի ունեցած հրդեհի հետքեր, որի պատճառը, ամենայն հավանականությամբ, կայծակն է եղել։ Սակայն տեղի բնակիչները մի շարք լեգենդներ են հյուսել այդ հրդեհի վերաբերյալ։

Համարվում է, որ Ստարա Մասլինայի կողքին կատարված պսակադրությունը երջանիկ կյանք է խոստանում։