Նռնшկ նետած արցախցուն ռուս խաղաղապահները փոխանցում են հայկական կողմին (Video)

237

Տիգրան Պետրոսյան անուն ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը, որի սոցցանցի էջից տեղեկանում ենք, որ ստեփանակերտցի է, գրառմամբ կոչ է արել սատարել այսօր առավոտյան Շուշիի անցակետի մոտ ադրբեջանցիների ուղղությամբ նռնшկ նետած արցախցուն, որը նոյեմբերի 8-ին ադրբեջանցու արձակած կրակոցից զոհված Մարտիկ Երեմյանի եղբայրն է:

«Արցախցինե՛ր
Արդեն տեղյակ եք, որ այսօր առավոտյան Շուշիի մոտակայքում գտնվող ազերիների ուղղությամբ նռնшկ է նետվել։ Քիչ անց համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ոնց են ռուս խաղաղապահները ձեռբակալում այդ մարդուն։

Բոլորս էլ հասկանում ենք, թե որքան ծանր հոգեվիճակում ենք գտնվում, և կարծում եմ, որ պետք է այս պահին կանգնել նրա կողքին՝ պահանջել ռուսներից հայկական կողմին փոխանցել Արցախի բնակչին։ Հակառակ դեպքում մեր անտարբերությունը կարող է բերել նրան, որ ազերիների պահանջով, ձեռբակալվածին փոխանցեն թշնամուն։

Ես՝ որպես արցախցի, իմ պարտքն եմ համարում գնալ ու կանգնել մեր հայրենակցի կողքին։

Ժամը 13:00-ին կլինեմ Արմենավան թաղամասի, նախքին կենտրոնական շտաբի, նախկին վարժարանի, այժմ խաղապահների նստավայրի դիմաց կանգնած։
Քյոմագա պետք մեր ախպորը…»,- գրել է նա:

Մինչ պատրաստում էինք հրապարակել մեր հայրենակցի գրառումը, Տիգրան Պետրոսյանը մեկ այլ գրառմամբ տեղեկացրեց, որ նռնшկ նետած անձին ռուս խաղաղապահները փոխանցում են հայկական կողմին:

«Հարգելի հայրենակիցներ։

Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին համապատասխան կառույցներից, և հայտնեցին, որ նռնшկ նետած անձին ռուս խաղաղապահները փոխանցում են հայկական կողմին։

Կարծում եմ, էլ իմաստ չկա հավաքվելու։

Կապի մեջ լինենք, միայն միասնական ենք ի զորու դուրս գալ այս վիճակից»,- գրել է նա: