Գեղամ Մանուկյանը փորձեց մտնել Կառավարության շենք

164

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը Կառավարության շենքի դիմաց իրականացրած ցույցի ժամանակ հայտարարեց՝ օգտվելու է իր սահմանադրական իրավունքից, որպես պատգամավոր և մասնակցելու է Կառավարության նիստին, որն այս պահին ընդանում է:

Մանուկյանը իրեն ուղեկցող երկու պատգամավորների՝ «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանի, Թադևոս Ավետիսյանի հետ փորձեց մոտենալ շենքի մուտքին, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին ներս մտնել, ինչի արդյունքում սկսվեց հրմշտոց:

Մանուկյանը նշեց՝ ներս է ցանկանում մտնել վարչապետին մի քանի հարց ուղղելու համար: