«70 Օր Չէինք Լսել Իր Ձայնը, Քիչ Առաջ Խոսեցի». Այսօր Գտնված 6 Զինծառայողից Ռուսլանը Դերասան Վարուժան Մարգարյանի Եղբայրն Է

1665

«70 Օր Չէինք Լսել Իր Ձայնը, Քիչ Առաջ Խոսեցի». Այսօր Գտնված 6 Զինծառայողից Ռուսլանը Դերասան Վարուժան Մարգարյանի Եղբայրն Է

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի Իրինա Այվազյանի հարազատ եղբայրը՝ Արսենը, այսօր գտնված 6 զինծառայողներից մեկն է: Տղաներից մյուսը՝ Ռուսլան Թումանյանը, դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրն է:

Վարուժանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ իր երջանկությանը չափ չկա: «Մենք 70 օր լուր չունեինք եղբորիցս, 70 օր չէինք լսել իր ձայնը, քիչ առաջ խոսեցի:

 

Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,- ասաց նա ու հավելեց, որ Ռուսլանն իր զարմիկն է:

«Այսքան օր անտառներում թաքնված են եղել, բայց իր հետ խոսեցի, դուխը միլիոն էր: Հիմա Ստեփանակերտի հոսպիտալում է: Անհամբեր սպասում ենք, թե երբ են գալու: Հիմա արդեն կարող եմ ասել, որ ինքն իմ մեծ ախպերն է, ոչ թե փոքր»,- ոգևորությամբ ասաց դերասանը:

Նա նշեց, որ Ռոուսլանն ու Արսենը միասին էին ծառայում, հասցրել էին ընկերանալ: «Պատկերցնում եմ, թե հիմա՝ այսքան օր իրար հետ անցկացնելուց հետո, որքան են մտերմացել»,- նկատեց նա: