Մի մարդ կար, ով չէր հավատում Աստծո գոյությանը և այդ մասին հպարտորեն պատմում էր բոլորին։ Սակայն նրա կինը հավատում էր Աստծոն ու իրենց երեխաների մեջ նույնպես հավատ էր սերմանում առ Աստված

156

Մի մարդ կար, ով չէր հավատում Աստծո գոյությանը և այդ մասին հպարտորեն պատմում էր բոլորին։ Սակայն նրա կինը հավատում էր Աստծոն ու իրենց երեխաների մեջ նույնպես հավատ էր սերմանում առ Աստված։

Ձմռան մի օր կինը երեխաների հետ միասին գնաց տեղի եկեղեցի պատարագի։ Այդ օրը քահանան պետք է խոսեր նաև Քրիստոսի Ծնունդի մասին։ Կինն ամուսնուն խնդրեց իր հետ գնալ, սակայն վերջինս մերժեց։

«Այդ ամբողջ պատմությունը Քրիստոսի մասին սուտ է, այն ուղղակի հորինել են»։
Եվ ահա կինն ու երեխաները գնացին,իսկ նա մնաց տանը։ Որոշ ժամանակ անց ուժեղ քամի բարձրացավ ու ձնաբուք սկսվեց։ Պատուհանից ոչինչ չէր երևում։
Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. պատուհանին ինչ-որ բան հարվածեց, բայց ուժեղ ձյան հետևանքով ոչինչ չէր երևում։ Երբ քամին դադարեց, այդ մարդը դուրս եկավ տանից, որ տեսնի, թե այդ ինչն այդպես հարվածեց պատուհանին։

 

Տան կողքի դաշտում նա վայրի սագերի երամ տեսավ։ Երևում է՝ նրանք ձմեռելու համար հարավ էին թռչում, սակայն հայտնվել էին ձնաբքի մեջ և չէին կարողացել շարունակել ճանապարհը։ Նրանք մոլորվել էին ու հայտնվել էին այդ մարդու ֆերմայում՝ առանց սնունդի ու ծածկի։

Մարդն այդ խղճաց սագերին ու ցանկացավ օգնել նրանց։ Նա մտածեց, որ իրենց խորդանոցը նրանց համար կարող է ժամանակավոր կացարան դառնալ, այնտեղ տաք է ու ապահով։ Նա բացեց խորդանոցի դռները ու սկսեց սագերին սպասել, սակայն նրանք միայն աննպատակ թռչում էին և, կարծես, չէին նկատում խորդանոցի դուռը, կամ էլ չէին հասկանում, թե ինչի համար է դա իրենց անհրաժեշտ։

Այդժամ մարդը տուն մտավ ու դուրս եկավ հացը ձեռքին, սակայն սագերին հացն էլ չգրավեց։ Մարդն արդեն հուսահատվել էր, ոչինչ չէր ստացվում նրա մոտ։
«Ինչու՞ սագերը իմ հետևից չեն գալիս, մի՞թե նրանք չեն տեսնում, որ այս ձնաբքին միայն այստեղ նրանք կկարողանան ողջ մնալ»։

Մի որոշ ժամանակ հետո մարդը մտածեց, որ եթե նա սագ լիներ, ապա կկարողանար նրանց փրկել։ Հետո նա գնաց ախոռ, վերցրեց իր սագերից մեկին ու տարավ դաշտ՝ հեռու մնացած վայրի սագերից։ Սագը թռավ երամի միջով, ու մնացած բոլոր սագերը մեկը մյուսի հետևից նրա հետևից թռան խորդանոց։
Այդ պահին, նայելով սագերին, մարդը մտածում էր առավոտյան կնոջն ասած բառերի մասին. «Ինչու՞ Աստված պետք է ցանկանար մեզանից մեկը լիներ։ Դա շատ ծիծաղելի է»։

Եվ ահա ամեն բան պարզ դառավ։ Սա հենց այն է, ինչ Աստված է արել։ Մենք այս սագերի նման կույր ենք եղել ու մոլորված։ Աստված իր որդուն ուղարկել է մեզ մոտ, որ նա մեզանից մեկը դառնա ու ցույց տա փրկության ուղին։

Երբ քամին ու ձնաբուքը դադարեցին, մարդու հոգին նույնպես հանդարտվեց ու խաղաղվեց այդ մտքից։ Հանկարծ նա հասկացավ, թե ինչի համար է եկել Քրիստոսը։ Կասկածանքով լի տարիները անհետացան բքի հետ միասին։ Նա ծնկի եկավ և կյանքի մեջ առաջին անգամ աղոթեց. «Շնորհակալ եմ, Տե՛ր, որ Դու մարդու կերպարանքով եկար ու դուրս բերեցիր ինձ ձնաբքից»։
Թարգմանեց Hrachuhi Epremyan