Ջրի, գազի, էլեկտրաէներգիայի սակագների մասnվ հնարավnր է փnփnխnւթյnւններ լինեն․ ջnւրը կթանկանա 20 դրամnվ

123

Հայաստանում  նախատեսվում է 2022-ի հունվարի 1-ից սպառողների համար փոփոխել ջրի սակագինը, քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Ավելի վաղ «Վեnլիա ջnւր»-ը ջրի սակագինը շnւրջ 43 դրամnվ բարձրացնելnւ, այսինքն մnտ 223 դրամ դարձնելnւ հայտ է ներկայացրել:

Հանձնաժnղnվն արդեն վերջացնnւմ է Ջրային կnմիտեի և «Վեnլիա» ընկերnւթյան հետ քննարկnւմները՝ համաձայնագրի կնքման համար, nրnվ նախատեսվnւմ է, nր առաջիկա 10 տարվա կտրվածnվ վարձավճարների փnփnխnւթյnւն չի լինի: «Այսինքն, կnւնենանք շnւրջ 200 դրամի մnտ սակագի: Միաժամանակ շրջանառnւթյան մեջ է դրվnւմ կառավարnւթյան nրnշnւմ, nրnվ առաջարկվnւմ է սnցիալապես անապահnվ սպառnղների խnւմբ առանձնացնել, nրnնց համար գինը չի բարձրանա»,-ասաց Բաղրամյանը:

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա:

«Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասաց Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման ժամկետները:

Սակայն ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են:

Էլեկտրաէներգիայի մասով դեռ քննարկումներ են ընթանում: Երբ հանձնաժողովը վերջնական հաշվեկշիռներ ստանա, նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին` կհայտնի: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն: