Կտրուկ կցրտի. այսօր երեկոյան Հայաստանի մեծ մասում սպասվում են առատ տեղումներ

109

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից, արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ:

Լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։

Մասնավորապես՝ ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։