Տղամարդ, ում համար աղջիկը քայլող կուսաթաղանթ ա, մերն էլ սրբություն, քանի դեռ ծպտունը չի լսվում․ սկանդալային Լյուսի Քոչարյանի գրառումը

240

Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage մրցանակի դափնեկիր Լյուսի Քոչարյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր աղմկահարույց գրառումներով, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նստում ես գլամուրաքյառթ ռեստորանում, որտեղ թարսի պես հիասքանչ կրուասան են
տալիս, ու աչքիդ առաջով սկսում են հասարակական «ժուտկի» արատները լող տալ։
Թե ոնց ա 3տ. տղա երեխեն ճչում տատու վրա՝ «տու ստէ՛ հըլը, տու՜՛ ասում եմ, թո՛ հըլը թո՛ ասում եմ»։ Ու ոնց ա տատը ներողամտորեն, հիացած խնդմնդում էդ առիթով. դե տղա էրեխա ա, ուժն ա ցույց տալիս, ինքնահաստատվում ա։ Ոնց չհիանաս։ Ֆֆֆֆֆ՜։

Թե ոնց ա մայրը լուռ առանց ծպտունի նստած. ամեն ինչ որոշում ա տատը։
Թե ոնց ա 3տ. բալիկն ուտում պիցցա, ֆրի ու խմում կոլա։ Ոնց ա ճչալով պահանջում հեռախոս սեղանի շուրջ ու ստանում այն։

Թե ոնց ա բալիկը հեռախոսը ձեռքը զբաղվում, տատուց ճչալով պահանջում հաջորդ պատառը, նա էլ պատառաքաղով հատ-հատ սպասարկում ա 3տարեկան բալիկին (էն որ վաղուց պետք ա ինքնուրույն ուտել սովորեցված լիներ)։
Եթե տատը համարձակվում ա ուշացնել պատառը, ապա ստանում ա սուր
գոռոց՝ «տու՛ ասում եմ, արագացըրա՛
ինձ մի՛ նեռվայնացըրա»։

3տարեկան, գրողը տանի։ Մայրը՝ ձկան պես լուռ։
Սենց մի տեսակ աչքիդ առաջ որպես դիդակտիկ նյութ ձևավորվում ու մեծանում տղա բալիկը, որ դառնալու ա տղամարդ, ում համար կնանիք սպասարկող անձնակազմ են։
Էն ադամանդ շենշող տղամարդկանցից, ով սոված կսատկի, բայց մեռնի՝ իրեն ուտելիք չի սարքի, նույնիսկ չի տաքացնի։ Տղամարդ, ում համար աղջիկը քայլող կուսաթաղանթ ա, մերն էլ սրբություն, քանի դեռ ծպտունը չի լսվում։

Ինձ մի հատ էն արահետ-սամիթ-փախլավա-մաքուր- տղամարդ կոմպլեկտից ու հաշիվը էլի»։