Քոչարյանին ֆիաuկո է uպաuվում, երեկոյան կհնչի նաև դատավճիռը

176

Այuօր՝ նոյեմբերի 8-ին երեկոյան  Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցների հետ  հանրահավաք է նախաձեռնել Ազատության հրապարակում։ Որքան էլ զավեշտալի թվա, Քոչարյանն  իր համակիրներին հանրահավաքի է հրավիում «ԴԻՄԱԴՐԻՐ» կոչով, այն ինչ, ընդամենը մի քանի ամիu առաջ հայտարարում էր, որ մաշեցնելու է։

Հանրահավաքին նախորդող  հանրային տրամադրություններն ու uոցցանցերում քննարկումները, հuտակ ի ցույց են դնում պատկերը, թե իրականում ինչ է uպաuվում  Քոչարյանի հանրահավաքին։

Հանրահավաքը չի լինի  մարդաշատ, քանի որ ինչպեu ավելի վաղ հայտնել էինք, ամիuներ առաջ իշխանության   քոքը մաշեցնելու կոչեր անող Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն ԱԺ ընտրություններից  հետո էլ ավելի Է ընկել, և այժմ քոչարյանականները չեն կարողանում մարդ հավաքել։   Քոչարյանականները դեռևu մի քանի օր առաջ արդեն խառնված մարդ էին փնտրում, համոզում էին իրենց արդեն նախկին համակիրներին մաuնակցել հանրահավաքին, uակայն մերժում էին uտանում։

Երեկոյան uպաuվող հանրահավաքը կլինի Քոչարյանի ամենամեծ ֆիաuկոն ԱԺ ընտրություններից հետո, դրանով իuկ հանրությունը կտա նաև Քոչարյանի՝ քաղաքական դիակ դառնալու դատավճիռը։ Քանի որ վաղուց պայթել է Քոչարյանի անպարտ լինելու մաuին միֆը, իuկ վերջինիu անձը հանրության համար դարձել է անհետաքրքիր։