Դելտա շտամը ծանր ընթացք է ունենում նաև երեխաների մոտ

88

Դելտա շտամը որոշակի ծանր ընթացք է ունենում նաև երեխաների մոտ։ Այս մասին ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բացի մանկահասակներից, երիտասարդների շրջանում ունենք հիվանդության ծանր ընթացք, մահացության դեպքեր: «Ամիսը մեկ անգամ հրապարակում ենք քովիդով պայմանավորված հիվանդացության, մահացության սեռատարիքային կազմը, որը լինելու է պարբերական»,- ասաց նա: