Ադրբեջանում կրկին ծաղրում են Նիկոլ Փաշինյանին

198

Այս րոպեներին Բաքվում ավտոշքերթ է տեղի ունենում` նվիրված վերջին պատերազմում ադրբեջանցիների տարած «հաղթանակին»։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է լուսանկար հրապարակել այդ շքերթից` գրելով. «Բաքու՝ մեր օրեր…

Այս նկարը միայն Նիկոլ Փաշինյանի մասին չի, սա ամբողջ հայության ապտակելու մասին է…

Երբ հայ ժողովուրդը ընտրում է ապիկար ղեկավար՝ ինքնաբերաբար դառնում ես թուրքի ծաղրող առարկա…»։

Այս մտքի հետ դժվար է չհամաձայնել։ Երբ կրկին ընտրում ես կապիտուլյացիա ստորագրած անձին ու նրա թիմին, պիտի պատրաստ լինես թե ծաղրի և թե արգահատանքի։