Բենզինի և դիզելային վառելիքի գինը նախորդ տարվա համեմատ աճել է 44.1 և 43.2 տոկոսով

31

2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ:

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Հայաստանի վիճակագրական կոմիտեից։

2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 1.2%-ով։

2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 44.1% և 43.2%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 37.8% և 44.3% գնաճ:

Բենզինի և դիզելային վառելիքի միջին ամսական գների փոփոխությունները 2018-2021թթ

2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.2%, գրասենյակային պարագաների՝ 0.4%, կահույքի և կահավորանքի, գորգերի և հատակի ծածկերի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.4%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.9%, հագուստի՝ 2.3%, տարբեր
տեսակի կոշկեղենի 3.6% գնաճ: Դրան զուգընթաց, ոսկերչական զարդերի գները նվազել են 2.8%-ով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.5%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.4%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.1%-ով: