Հայաստանը գնում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ճանապարհով (VIDEO)

194

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ իր հերթական հարցազրույցներից մեկում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցին և նշել.

«Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, երկուսն էլ ժամանակին՝ դեռ 90-ականներին, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այստեղ կոնտեքստը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղն է։ Տարածքային խնդիր չի եղել Լեռնային Ղարաբաղը, այն եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցն ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել»:

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ն սկսել է ձևավորվել 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև ստորագրված Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրով, Հայաստանը, Ադրբեջանը և նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետություններ միացել են համաձայնագրին 91 թվականի դեկտեմբերի 21-ին։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, խոսելով Հայաստանի անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյայի այս ձևակերպման մասին, ընդգծեց՝ սա ապացույցն է նրա, որ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում։