Նվազագույն աշխատավարձը Հայաստանում նախատեսվում է բարձրացնել՝ դարձնելով 85 հազար դրամ

24

Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

«Մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ »,-ասաց նախարարը:

Հավելենք, որ ներկայումս Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է: