ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ցինիկ նոր տեսանյութ են տարածել, որտեղ հայերին անվանում են․․․

373

Մինչ Հայաստանում իշխանությունները խոսում են երկարատև խաղաղությունից և Ադրբեջանից, Թուրքիայից եկող դրական ազդակներից, Ադրբեջանում հայատյացությունն էլ ավելի է խորանում։

Դրա վառ ապացույցներից մեկն էլ այս տեսանյութն է, որտեղ ադրբեջանցի զինվորականը վիրավորական բառեր է օգտագործում հայերի նկատմամբ։

Տեսանյութում նրանք գտնվում են Արցախի ժամանակավոր օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր բնակավայրում ու նկարահանում են հայերի տները՝ ավերված ու թալանված՝ միևնույն ժամանակ հնչեցնելով նաև հայատյաց կոչեր։