«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը դադարեցվում է. «Կոշ»-ը և «Հրազդան»-ը հանցագործ արտադրող ՔԿՀ-ներ են (VIDEO)

156

Կառավարության որոշմամբ՝ դադարեցվում է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը:

Նշվում է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում հնարավոր է դառնում լուծել այլ քրեակատարողական հիմնարկների կադրային խնդիրները, ինչպես նաև շուրջ 50 հաստիքով համալրել Պրոբացիայի ծառայության կադրային ռեսուրսը: Կրճատումների և նոր հաստիքների սահմանման համար նախատեսված երկամսյա ժամկետում հնարավոր կլինի վերջնական ճշգրտել հաստիքային բաշխվածությունը։

«Հրազդան» քրեակատարողական քրեակատարողական հիմնարկի մասով վերջնարդյունքը կհանգեցնի շուրջ 500 մլն ՀՀ դրամի խնայողության փուլային սկզբունքով՝ հաշվի առնելով կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության անհրաժեշտությունը: