Ո՞վ եք դուք․ քյաբաբ ուտողներ եք․ գոնե լողացեք նիստին գալուց առաջ․ Թեհմինա Վարդանյան

203

Ավագանու նիստի ժամանակ Թեհմինա Վարդանյանն իր ելույթի ժամանակ ասաց, որ ավագանու իշխանական անդամները խմբեով դուրս են գալիս նիստերի դահլիճից:

«Շուրջ 3 տարի է մենք անցել ենք մեր լիազորություններին, բայց գեթ մեկ անգամ չի եղել, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից գոնե 50 ավագանու անդամ ներկայացած լինի: Պարոն Գալջյան, քանի՞ ավագանու անդամ ունեք այս պահին դահլիճում: Այսինքն դուք այնքան իմպոտենտ եք, այնքան ամուլ եք քաղաքականապես, որպես ղեկավար, որպես կուսակցություն կամ խմբակցություն, որպես դաշինք, որ չեք կարողանում մարդ բերեք, ձեր ավագանու անդամներին ամսվա մեջ մի օր նստեցնեք դահլիճում:

Հիմա այստեղ պարոն Հովհաննիսյանը փորձում է սուրճ խմել, դուք ինչ-որ քաբաբից եք խոսում, ձեր ղեկավարի ամենասիրելի ուտելիքն է ի դեպ: Հիշեք, որ դուք ձեր փոքրոգի հալով էդքան ապրած, վաստակած ու արարած չունեք, ինչպես, օրինակ՝ պարոն Լպուտյանը նախկին ավագանու անդամ, Երզնկյանը, Վարդազարյանը և այլք: Ես խնդրում եմ գոնե նիստերին գալուց առաջ որոշ ավագանու անդամներ լողանան, որ քաբաբի հոտ չգա»,-ասաց նա:

Նշենք, որ քննարկվում էր նախագիծ, ըստ որի՝ ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու հերթական նիստից, բացառությամբ` այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու հերթական նիստ տեղի չի ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում: