«Շնորհակալություն ՀՀ կառավարությանը …». Էմմի

125

Երգչուհի Էմմին իր ինստագրամյան միկրոբլոգի Story հատվածում հրապարակել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունը ու կից գրել.

«Շնորհակալություն ՀՀ կառավարությանը»:

«Շարունակվում են քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումնետալ քանդակի վերականգնման աշխատանքները։

Կառավարության որոշմամբ և ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ ավելի քան 141 մլն դրամ է հատկացվել արձանի վերականգնման, 27 մլն դրամ էլ՝ տարածքի բարեկարգման համար։

Դավիթ Բեջանյանի ժառանգների ցանկությամբ ու համաձայնությամբ արձանի վերականգնումն իրականացնում է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը:

Լուսանկարիչ՝ Արեգ Բալայան»,-ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ: