Կորել է ռուսաստանցի հանրահայտ դերասանուհին

107

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 80-ամյա դերասանուհու անհայտանալու մասին բարձրաձայնել է նրա որդին, ով համապատասխան հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն։ Նա նշել է, որ հոկտեմբերի 21-ից չի կարողանում կապ հաստատել մոր հետ, որը նախկինում երբեք առանց զգուշացման չի հեռացել տանից։ Իրավապահները ստուգում են իրականացնում։ Հատկանշական է, որ ՌՍՖՍՀ վաստակավոր դերասանուհու որդին ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնել է, որ ոչ մի դիմում էլ չի ներկայացրել ոստիկանություն՝ հավելելով, որ որևէ տեղեկություն չունի մորից, քանզի վաղուց չի շփվում նրա հետ։

Իսկ դերասան Նիկոլաևը, որի անունը չի նշվում, լրագրողներին ասել է, որ իրականում Սվետլիչնայան տեղափոխվել է հարազատների մոտ, սակայն չի ցանկանում բացահայտել իր գտնվելու վայրը և շփվել ԶԼՄ-երի հետ։

Օգոստոսին տեղեկություն էր հայտնվել, որ Սվետլիչնայան հիվանդանոց է տեղափոխվել տարիներ առաջ ստացած գլխի վնասվածքի խնդրով։ Նա տառապում է դեմենցիա հիվանդությամբ և հիշողության կորստ է ունենում։ Մտավախություն կա, որ դերասանուհին կարող է տնից դուրս գալ և մոռանալ սեփական բնակարանի հասցեն։

Սվետլանա Սվետլիչնայան հանդիսատեսին հայտնի է «Ադամանդե ձեռքը», «Գարնան 17 ակնթարթը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և այլ ֆիլմերում մարմնավորած վառ կերպարներով։