ԾԱՂԿԱՇԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ, ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ

130

ԱՀ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքն ունի 195 բնակիչ. պшտերшզմից հետո գյուղից հեռացողներ չեն եղել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծաղկաշատի՝ օրերս կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտրված համայնքապետ Սուրեն Սարգսյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 18 ընտանիք՝ 70 հոգով: Դպրոցն ունի 34 աշակերտ. շենքը վերանորոգման կարիք ունի: Մանկապարտեզը չի գործում շենքային պայմանների պատճառով՝ չնայած , որ գյուղում մանկապարտեզի կարիքը շատ է զգացվում։ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը խնդիրը ներկայացրել է և ՀՕՄ֊Ի Արևմտյան ափի ատենապետուհի Ժակլին Բունիաթյանի արձագանքը չի ուշացել։ Շուտով կմեկնարկեն մանկապարտեզի նախկին շենքի վերանորոգման աշխատանքները. չափագրման գործընթացը սկսվել է։

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել ՀՕՄ֊ի ԱՄՆ արևմտյան ափի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, մշակույթի տուն, որոնք ևս վերանորոգման կարիք ունեն. ունենք հանդիսությունների սրահ: Պшտերшզմшկшն գործողությունների ժամանակ 2 տուն մասնակի վնասներ է կրել: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը սալապատված է, իսկ մյուս մասը բարեկարգման կարիք ունի: Ունենք ջրի խնդիր: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է»,- ներկայացրել է Ս. Սարգսյանը։

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ պшտերшզմի ընթшցքում մեկ համшգյուղացի է զnհվել:

Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ համայնքապետը նշել է, որ բնակիչները շարունակում են ապրել ու արարել իրենց հայրենի գյուղում՝ մշակելով իրենց հողը: