Նոյեմբերից մի շարք ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30, 40 կամ 50 տոկոսով․ Նիկոլ Փաշինյան

121

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս օրերին ընթանում է կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագորոծումը, որն, իր կարծիքով, շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում:

«Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է, այսինքն՝ ուսուցիչները իրենք են ընտրում ատեստավարել, վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ. սրա արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե որոշ ժամանակ բաց կթողնեն կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում, առարկների ցանկը կընդայլնեն, բոլոր առարկաներով կամավոր ատեստավորում կիրականացնեն:

Մանրամասները՝ տեսանյութում։