Հայկ Պետրոսյանը շուտով հայր է դառնալու. նրա կինը բալիկի է սպասում (լուսանկար, տեսանյութ)

172

դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը շուտով հայր է դառնալու: Նրա կինը՝ Անին, այլևս չի թաքցնում իր կարգավիճակը:

Նա հրապարակումներ չի անում, սակայն կլորացած փորն այլևս թաքցնել անհնար է:

Հայկ Պետրոսյանը ամիսներ առաջ պաշտոնապես օրինակացրել է իր հարաբերությունները Անի Թադևոսյանի հետ, ում հետ տևական ժամանակ շփվում էր: Պաշտոնական արարողությունից հետո զույգը փոքրիկ խնջույք էր ունեցել, սակայն այս ամենը, կարծես թե, դեռ նախահարսանիքն էր:

Մեզ հայտնի էր դարձել, որ հունիսի 9-ին Սանահինի վանական համալիրում տեղի է ունեցել զույգի պսակադրությունը: Ներկա էին միայն զույգի մտերիմները: Զույգը որևէ հրապարակում դեռ չի արել:

Հավելենք, որ Հայկ Պետրոսյանը չի սիրում խոսել իր անձնական կյանքից, նախկինում հանրայնացրել էր միայն դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ նշանադրությունը, սակայն բաժանման մասին նախընտրել էր լռել:

 

Ինչ վերաբերում է Հայկի կնոջը՝  Անիին, վերջինիս մասին շատ բան հայտնի չէ, նա բավական փակ կյանք է վարում, հայտնի է, որ Անին ճարտարապետ է: Անին ակտիվ չէ սոցիալական ցանցերում և հազվադեպ է լուսանկարներ հրապարակում: Նա հաճախ  չէ լուսանկարներ հրապարակում նաև Հայկի հետ: