Ամիսներ առաջ համացանցում հայտնվեց նորաթուխ երգչուհի Օֆիի «Սիրտս պատրաստա» տեսահոլովակը, որը համատեղ աշխատանք էր Super Սաքոյի եւ Հակի հետ:
Երգը միանգամից սիրվեց, միլիոնավոր դիտումներ գրանցեց, իսկ Օֆին իր արտասովոր արտաքինի շնորհիվ մեծ հետաքրքրության արժանացավ:
Օֆին Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում խոսել է իր արմատների մասին:
Երգչուհին նշել է, որ հայ հորը վերջին անգամ տեսել 3 տարեկանում: Հայրը բшնտшրկված էր, հետագայում նա մшհшցել էր՝ այդպես նորմալ չշփվելով դստեր հետ: Օֆին 11 տարեկան էր:
Մայրն աֆրո-ամերիկուհի եւ ֆիլիպինուհի է, սակայն Օֆին նրա մասին նախընտրում է չխոսել, քանի որ չի ճանաչում նրան:
Մի քանի օր մանկատանն անցկացնելուց հետո Օֆիի խնամակալներն էին դարձել տատիկը եւ պապիկը:
Օֆիի խոսքով՝ նրանք ամեն ինչ արել են իր համար: