Ալիևը քիչ առաջ հայտարարություն արեց. ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը

1513

Այսօր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը 2019 թվականից հետո ամեն ինչ արել է բանակցությունները տապալելու համար, ինչը կարելի է տեսնել Հայաստանի ռաղմաքաղաքական ղեկավարության հայտարարություններում ու սադրիչ գործողություններում:

Ադրբեջանի նախագահը մասնավորապես խոսեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում արած հայտնի հայտարարության մասին, որ Արցախը Հայաստան է և վերջ:

Ալիևի խոսքերով, դա սադրիչ թեզ է, ինչը չէր կարող անպատասխան մնալ, դրա համար ինքը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է, իսկ պատմությունը ցույց տվեց, թե «ով է ճիշտ»:

Ալիևի խոսքերով, հայկական կողմը 2019 թվականից հետո ցուցադրաբար մարտահրավեր է նետել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ ՄԽ համանախագահներին, ինչն անհարգալի վերաբերմունք է:

Դա ցույց է տալիս, որ Հայաստանը տապալում էր, ու ըստ էության, տապալեց բանակցային գործընթացը, քանի որ եթե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Արցախը Հայաստան է, ուրեմն ինչի մասին պետք է բանակցել: