«Դատելով տեղանքից՝ թշնամին Գորիս-Կապան ճանապարհին 3 հայ քաղաքացիական անձ է գերեվարել, խոշտանգել և ստիպել ադրբեջանահաճո տեքստեր ասել»

1219

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատելով տեղանքից՝ թշնամին Գորիս-Կապան ճանապարհին 3 հայ քաղաքացիական անձ է գերեվարել, խոշտանգել և ստիպել ադրբեջանահաճո տեքստեր ասել։ Վիդեոն չեմ կցում։

Իսկ Խծաբերդի հատվածում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի դի։

Թերևս հաջորդիվ հայ քաղաքական միտքը ծնունդ տա «Սյունիքը տանք, պրծնենք» վիժվածքին։ Այս իշխանությունները փաստացի գցում են դրա սաղմերը»։