Ալինա Բալայանը՝ Ռուսաստանի չեմպիոն

97

Միջազգային վարպետ Ալինա Բալայանի հաղթանակով է ավարտվել արագ շախմատի կանանց Ռուսաստանի առաջնությունը, որն անցկացվել է Սոչում, հաղորդում է News.am-ը։

95 մասնակիցների պայքարում Ալինա Բալայանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և կես միավոր հետ է թողել երկրորդ տեղը գրաված Բաիրա Կովանովային։

Ռուսաստանի չեմպիոն է դարձել գրոսմայստեր Սանան Սյուգիրովը, որը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր։