6 բան, որ երեխաները ժառանգում են միայն հորից

220

Գենետիկ մուտացիաների 2015 թվականին կատարված հետազոտություններում գիտնականները պարզել են, որ գենետիկ մուտացիաների 60%-ը երեխաները ժառանգում են հիմնականում հորից:

Հետաքրքրականն այն է, որ եթե այդպիսի մուտացիաները ժառանգվում են մորից, ապա չեն դրսևորվում:

Սեռը

Սա ամենատարածված բաներից մեկն է, որ հայրիկները փոխանցում են իրենց երեխաներին, այսինքն՝ սեռը պայմանավորված է հայրիկով:

Սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը

Երեխայի քիթը կարող է նման լինել մայրիկի քթին, աչքերը՝ տատիկին, բայց որդիների մոտ սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը փոխանցվում է հայրիկից:

Հոգեկան առողջությունը

Բարձր տարիքի տղամարդիկ, ովքեր տառապում են շիզոֆրենիայով կամ հոգեկան որևէ խանգարմամբ, կարող են դա փոխանցել իրենց երեխաներին: Դա տեղի է ունենում հայրիկների հետ այն պատճառով, որ նրանց ԴՆԹ-ն տարիքի հետ փոխվում է: Մայրիկներից փոխանցվող ԴՆԹ-ն չի փոխվում ժամանակի ընթացքում:

 Ծուռ ատամները կամ առողջ ատամները

Եթե հոր մոտ ատամների առողջական վիճակը գերազանց է, ապա մեծ է հավանականությունը, որ երեխան կունենա առողջ ատամներ, և եթե հայրիկի մոտ ատամանաշարն ունի կառուցվածքային շեղումներ, ապա դա ևս կարող է փոխանցվել երեխային:

Անպտղություն

Եթե տղամարդը որոշ ժամանակ տառապում է անպտղությամբ, և բուժման արդյունքում է միայն հայր դառնում, ապա մեծ է հավանականությունը, որ նրա որդիների մոտ ևս կլինի անպտղություն: