Պուտինը Ղարաբաղի կարգավիճակի եւ Լաչինի միջանցքի մասին. երբ է պետք գալու Ղարաբաղի ճանաչումը

1121

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա եւ որովի հետագայում, մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Մենք միշտ, տարիների ընթացքում ելնում ենք նրանից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները, ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն պետք է որոշվի հետագայում, պետք է արձանագրվի ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում, սակայն Հայաստանի հետ հաղորդակցության հնարավորության պարտադիր ստեղծմամբ, որի համար էլ նախատեսվել է ստեղծել այսպես կոչված Լաչինի միջանցքը, դա միջանցք է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ, ասել նա:

«Միջազգային-իրավական տեսանկյունից, ես նույնպես այդ մասին ասել եմ, այս բոլոր տարածքները Ադրբեջանական հանրապետության անբաժանելի մասն են: Հայաստանն ինքը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել: Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից նույնպես Ադրբեջան է», ասել է Պուտինը:

Ռուսաստանին Ղարաբաղի կարգավիճակը կարող է անհրաժեշտ լինել խաղաղապահների ժամկետի սպառման ժամանակ, եթե Բաքուն չհամաձայնի դրանց հետագա տեղակայմանը: Այդ դեպքում պետք է ճանաչված Ղարաբաղը, որն էլ կարող է դիմել ռուս խաղաղապահների ժամկետը երկարացնելու համար: Այս մասին քննարկումներ են տեղի ունենում ռուսական փորձագիտական շրջանակներում:

Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբի ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների վերջին այցը եւ Մոսկվա-Բաքու բոյկոտը եւ խմբի կազմում բանակցությունների նպատակահարմարությունը կասկածի տակ դնելը  կարող են հանգեցնել նրան, որ այս երկրները կարող են խթանել Ղարաբաղի ճանաչման գործընթացը:

Ավելի վաղ ՌԴ նախագահը մի քանի անգամ ասել է, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը: