22-ամյա աղջկա ողջ կյանքը փոխվեց այն բանից հետո, երբ արեց այս թեստը ու բացահայտեց իրենից թաքուն պահվող ճշմարտությունը

19

Անտոնիա Պիկարդին ողջ կյանքում երազել էր իմանալ իր արմատների մասին և հոր մահվանից հետո նա որոշում է ԴՆԹ թեստ անել ու իմանալ, թե ովքեր են եղել իր նախնիները:

Աղջկա կյանքը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ նա ստացավ պատասխանը: Անտոնիան գիտեր, որ հոր կողմից ինքն իտալական արմատներ ունի, իսկ մոր կողմից՝ սկանդինավյան: Սակայն թեստում ոչ մի տեղեկություն չկար սկանդինավյան արմատների մասին:

Նախքան քսուկ հանձնելը նա իր մորն էլ էր առաջարկել անցնել այս թեստը, սակայն նա հրաժարվել էր, ինչին աղջիկը նշանակություն չէր տվել:

Սակայն արդյունքը ստանալուց հետո Անտոնիան քարացավ: Նույն օրը նա կիսվեց այս տեղեկությամբ մոր հետ և իմացավ այն, ինչը նրանից թաքցրել էին ողջ կյանքի ընթացքում:

Պարզվում է, որ այս կինը երբեք չէր եղել Անտոնիայի կենսաբանական մայրը: Նա պատմել է, որ իր տղայի ծննդից հետո ինքն այլևս չէր կարող երեխաներ ունենալ, այդ պատճառով էլ նա և իր ամուսինը օգտվել էին դոնորի ծառայություններից:

ԴՆԹ թեստն արած ընկերության օգնությամբ Անտոնիան պարզեց իր իսկական մոր տվյալները և կարողացավ կապվել նրա հետ:

Որոշ ժամանակ անց նրա իսկական մայրը եկավ նրանց տուն՝ անձամբ ծանոթանալու համար: Հիմա Անտոնիան երկու սիրող մայր ունի, և նա երջանիկ է, որ իր կյանքում կան այդ երկու հիասքանչ կանայք: