Անակնկալ այց սուպերմարկետներ. խախտումներ են հшյտնաբերվել Կենտրոն վшրչական շրջանի սուպերմարկետներում

11

Սննդամթերքի անվտանգության տեսչակшն մարմնի (ՍԱՏՄ) տեսուչներն ուրբաթ օրը երեկոյան՝ 08․10․2021թ, շարունակել են Covid19-ի տարածման կանխարգելմանն ուղղված անակնկալ ստուգայցերը Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Եվս երկու սուպերմшրկետում նկատվել են խшխտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ կորոնավարակի կանխшրգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մшկերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ: