Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն

99

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար գոտեմարտում Ամոյանը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ՝ հաղթելով նրան 3:1 հաշվով, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Ամոյանն Օսլոյում հաջորդաբար գետնել է նորվեգացի Հաավարդ Յորգենսենին (8:0), լիտվացի Կրիստուպաս Շլեյվային (5։0) , իրանցի Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինին (10 : 6) և մտավ եզրափակիչ: