Ի՞նչ տուգանք է նախատեսված՝ ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ հավաքելու համար

185

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն՝ ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 1000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 20 հազար դրամի չափով:

Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 5000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`25 հազար դրամի չափով:

Նշենք, որ օրենսգրքի այս հոդվածը վերջին անգամ խմբագրվել է 2009 թվականին։