56 օր գերության մեջ. Անմոռանալի ու դաժան օրեր … Փառք Աստծո ինքը ողջ ու առողջ հայրենիքա վերադարցել

1493

 

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

2018 թ․ գերեվարված, Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը, որ 44 գերիների շարքում Հայաստան է վերադարձվել, այժմ գտնվում է հոգեբուժարանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա հայրը՝ Արմեն Ղազարյանը։

«Հիվանդանոցում է, երեկվանից բուժումները սկսել են, բայց չի շփվում դեռեւս։ Ճանաչում է բոլորին, բայց շփում չկա, տեսանելի վնասվածքներ չունի»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն է խնամում որդուն։

Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանը գերեվարվել էր 2018 թվականի հուլիսի 15-ին։ Նրան Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքով 2019 թ. փետրվարի 27-ին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։

Գերեվարության ընթացքում նրա հայրը ահազանգել էր, որ որդու առողջական վիճակը լավ չէ, ոչ մեկի հետ չի շփվում, չի խոսում։

Արմեն Ղազարյանի փոխանցմամբ՝ որդին նախկինում էլ հոգեկան խնդիրներ ունեցել է։