Ընդդիմության ընդդիմության եւ ընդդիմության սխալների մասին’ ժպիտով)))

113

Ես պատերազմի հրձիգ չեմ, հետևաբար, պնդում եմ՝ այո՛, Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ խոսակցություն կարելի է սկսել, բայց դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ հարգում են քո իրավունքը, ոչ թե քեզ ասում՝ ծնկաչոք խաղաղություն աղերսիր, ծնկաչոք խաղաղություն չի լինում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Ալիևին հանդիպելու Փաշինյանի պատրաստակամությանը, նման տեսակետ հայտնեց 4 գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նաև ընդգծեց, որ իր համար անընդունելի է խոսել խաղաղաղության պայմանագրի մասին, երբ դեռ լրջագույն խնդիրներ կան Արցախի կարգավիճակի հարցի շուրջ, և երբ Փաշինյանը չի բացահայտում այն պլանները, որոնք կյանքի է կոչում։

Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել այստեղ