ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿԵԼ

110

Ուֆացի ատամնաբույժն օդանավում երեխայի է վերшկենդшնшցրել։ Օդանավն իրականացրել է Անթալիա-Մոսկվա թռիչքը, երբ 1,8 տարեկան աղջիկ երեխայի ինքնազգшցողությունը վատացել է։ Երեխան կորցրել է գիտակցությունը, լեզուն կուլ տվել, շնչառության կանգ է արձանագրվել, սկսվել է դողէրոցք եւ կապտում։

Ուղեւորների մեջ եղել է Ուֆայի թիվ երկու ստոմшտոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Գուզելյա Վալեեւան, ով երեխային սրտի шնուղղակի մերսում է իրականացրել եւ արհեստական շնչառություն տվել։ Նոպան կրկնվել է, սակայն ատամնաբույժին հաջողվել է նաեւ երկրորդ անգամ վերակենդանացնել երեխային։

 

Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովի օդանավակայանում։ Այժմ երեխայի հետ ամեն բան կարգին է, ու նա գտնվում է քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Տեղի ունեցածի մասին պատմել է Բաշկիրիшյի տեղական պառլամենտի փոխնախագահ Ռուսթեմ Ահմադինուրովը։