ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասեց Գրիշ չեմ դիմանում». Գրիշա Աղախանյանը հnւզվեց Հшյկոյի մшսին խոսելիս (VIDEO)

389

Այսօր Երևանում վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյին։ Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները ու պարզապես անծանոթ մարդիկ հավաքվել են՝ վերջին անգամ տեսնելու իրենց սիրելի երգչին:

«Հայկոյի հետ երկար տարիներ եմ ընկերություն արել: Ալթունյանի հետ խոսում էինք ու հիշեցինք, որ վերջերս Հայկոյի հետ հանդիպեցինք, ծնունդը նշեցինք:
Հայկոն այն մարդկանցից է, որին բոլորը սիրում էին, ինչու, որովհետև բացի տաղանդը նա շատ պարկեստ համեստ անձնավորություն էր: Համեստ մի հատ բան չէր ասի:

Տենց մարդ էր: Լավն էր Հայկոն, ես միշտ ասել եմ, որ արվեստագետի համար կարևորըմարդ լինելն է: Հայկոն լավ մարդ էր, դրա համար Հայկոյին համակրում էին:
Բոլորը ինձ մոտենում էին ու հարցնում էին Հայկոյի առողջությունից ու կապ չուներ ծաղիկ վաճառող, թե՝ ինչ:

Հայկոն հիմա չկա, բայց մեկա մենք իրան հումորով ենք հիշում, քանի որ ինքը հումորով լավ մարդ էր: Մենք ծնունդի ժամանակ իրա ահագին խոսեցինք շփվեցինք: Հայկոն շատ երևանցի էր, մենք մի պահ Ամերիկայում ապրել ենք, ինքը շուտ հետ եկավ, ասեց՝ Գրիշ չեմ դիմանում»: