Երկրшշшրժ տարածաշրջանում

116

5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Այդ մասին հաղորդել է Եվրոպա-միջերկածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրшշшրժը գրանցվել է UTC-ի ժամանակով 01:15-ին (Երեւանի ժամանակով 05:15-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 95 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք, որտեղ տեղակայված է համանուն ատոմային էլեկտրակայանը, օջախն ընկած է 10 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: