Մnռացիր քիմմաքրnւմների մասին. հիմա դnւ կարnղ ես ցանկացած լաքա հանել քn սիրելի հագnւստի վրայից

181

Երբեմն հագուստի վրա լաքաներ են հայտնվում, որոնք շատ դժվար ենք դուրս գալիս, կամ ընդհանրապես անհնար է լինում տնային պայմաններում դրանք մաքրելը։

Ինչպե՞ս հագուստի վրայից հանել լաքաները

1. Խոտ

Թարմ հետքերը սրբեք օդեկոլոնով։ Եթե լաքան հին է, 30մլ օդեկոլոնին խառնեք 10 մլ անուշադրի սպիրտ։

2. Քրտինք

Եթե բամբակյա գործվածք է, գինու քացախ օգտագործեք։ Եթե լաքան մետաքսի վրա է, սպիրտի լուծույթով մաքրեք։ 1 ճ.գ. քացախը կամ սպիրտն ավելացրեք 1 բաժակ ջրին։

3. Մազերի ներկ

Խառնեք ջրածնի պերօքսիդը հավասար քանակությամբ անուշադրի սպիրտի հետ։ Սպունգով կամ լաթի կտորով մաքրեք լաքան։

4. Գորգի վրա յուղոտ լաքաներ

Բենզինը խառնեք լվացքի փոշու հետ։ Լավ սրբեք դրանով լաքան և այդպես թողեք յոթ ժամ։ Դրանից հետո լվացեք տաք ջրով։

5. Գուաշ

Լվացքի փոշին բացեք սառը ջրով։ Լաքան մի քանի ժամով թրջեք դրանով։ Դրանից հետո չորացրեք և խոզանակով կրկին մաքրեք։

6. Արյուն

Արյան լաքաներով գործվածքը հանկարծ չմտցնեք տաք ջրի մեջ։ Միայն սառը ջրով և տնտեսական օճառով հանեք արյան լաքան։

7. Սոսինձ

Լավ է օգնում լաքը հանելու միջոցը, բայց առանց ացետոնի։

8. Ծամոն

Իրը դրեք սառցախցիկը, բայց դրանից առաջ մի փորձեք մաքրել ծամոնը։

9. Շոկոլադ

Թասի մեջ ջուր լցրեք և աղ ավելացրեք՝ 1 լիտրին 1 ճ.գ. և այս լուծույթի մեջ լվացեք լաքայոտ հագուստը։

10. Բուսայուղ

Լաքայի վրա ատամ լվանալու փոշի լցրեք և թողեք 2-3 ժամ։ Հետո փոշին հանեք խոզանակով։

11. Կարմիր գինի

Թարմ լաքան կարելի է մաքրել տաք ջրով։ Կտորը ձգեք կաթսայի վրա և տաք ջուրը լցրեք հենց վրան։

12. Կաթ և ապուրի լաքաներ՝ մետաքսի և բրդի վրա

Խառնեք 1 թ.գ. ջրածնի պերօքսիդը և կես բաժակ ջուրը։ Դրանով սրբեք լաքան, հետո լվացեք սառը ջրով։

13. Հյութ

Խառնեք 1 թ.գ. ջրածնի պերօքսիդը և կես բաժակ ջուրը։ Դրանով սրբեք լաքան, հետո լվացեք սառը ջրով։

14. Պահածոներ

Լաքայի վրա ատամի փոշի լցրեք և թողեք մեկ գիշեր, հետո մաքրեք։