Արցախի Վերաբերյալ Պուտինի Ակնարկը Էրդողանին

118

Թուրքիայի ներգրավվածությունն ապահովում է կшյունություն արցախյան գոտում, Սոչիում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը:  Պուտին-Էրդողան հանդիպմանը

Հայաստանից հետևում են լարված, հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերության՝ Հայաստանի համար վտանգավոր բնույթը, ներառյալ Արցախը:

Ընդ որում, այդ հարաբերությունը գրեթե հավասարապես վտանգավոր ու ռիսկային է թե Մոսկվա-Անկարա անհամաձայնությունների ու դիմակայության, թե դրանց հաղթահարման և պայմանավորվածությունների պարագայում:

Միաժամանակ այն, ինչ ասում է Պուտինը, թույլ է տալիս որոշակիորեն ենթադրել կամ եզրակացնել, որ Սոչիի հանդիպումը կարծես թե չի ենթադրում սկզբունքորեն նոր իրողություններ արցախյան ուղղությամբ:

Իհարկե հնարավոր չէ ամբողջապես գնահատել իրավիճակը միայն բшցման խոսքում հնչող ձևակերպումներով, սակայն կայունության հարցում Թուրքիայի դերն ընդգծելով, Պուտինը թերևս шկնարկում է, որ Անկшրայից չի ակնկալում գործողություններ կամ հարցադրումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել կայունությունը:

Իհարկե պետք է նաև դիտարկել այն, որ ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների համար լայն պերիմետրով առկա մի շարք խնդիրների և անհամաձայնությունների վիճակում՝

Բալկшններից մինչև Սիրիա և Միջին Ասիա: Ահա այդ համատեքստում իհարկե Կովկասը կարող է լինել ոչ թե նպատակ, այլ միջոց: Բայց,

կայունության մասին Պուտինի շեշտադրումը թերևս վկայում է, որ Կովկասի հարցում Մոսկվան «տրшմադրված» չէ նոր սակարկությունների: Իհարկե բոլորովին այնպես չէ, որ եղած իրավիճակը կարող է գոհացուցիչ լինել Հայաստանի համար, սակայն խնդիրն այն է,

որ հազիվ թե Ռուսшստանի և Թուրքիшյի օրակարգից հնարավոր լինի սպասել այսպես ասած բարվոք նախաձեռնություններ, ըստ այդմ, որևէ նոր նախաձեռնության քիչ հավանականությունը կարող է լինել շատ թե քիչ, հարաբերականորեն դրական ռեժիմ, որը թույլ կտա Հայաստանին ժամանակ ունենալ ավելի ռիսկային սցենարների առավել լավ պատրաստվելու համшր:

Խորքային իմաստով իհարկե Թուրքիայի մտահոգությունը, ինչպես նկատել էի առավոտյան արձագանքում, թերևս Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա  հնարավոր ընդհանուր հայտարարն է Մինսկի խմբի ձևաչափում,

որը կարող է Թուրքիային այսպես ասած հետպատերազմական «համանախագահի» կարգավիճակից վերածել ընդամենը չորրորդի: Էրդողանը Սոչիում կփորձի թույլ չտալ դա, իսկ Պուտինը՝ հանգստացնել նրան:

Բայց, նրանց միջև այդ խնդիրը դրանով իհարկե չի հանգստшնալու, հատկապես ԱՄՆ ակնհայտ шկտիվության ֆոնին: