10 հшնրшհայտ հանճшրների տարօրինակ սովորությունները (VIDEO)

130

Ներկայացնում ենք մեծագույն մարդկանց տարօրինակ սովորությունները, որոնց կյանքն անցել է տաղանդի և խելագարության եզրագծով:

1. Ալբեր Էյնշտեյն Այս հանճարեղ և ինքնատիպ գիտնականն ունեցել է մի տարօրինակ ֆոբիա. նա վախենում էր գուլպաներ կրել:

2. Կայսր Ներոն Մեծն հռոմեացի կայսրը լոգանք էր ընդունում փայտե տարայի մեջ՝ ձկների հետ:

3. Ալեքսանդր Սուվորով Հանճարեղ զորավարն առավոտները շատ տարօինակ ձևով էր սկսում. նա մտնում էր սառցե ջրի տակ և աքլորի նման ծուղրուղու էր կանչում:

4. Կոկո Շանել Ոճի իկոնան պարտադրում էր, որ իր բնակարան-արհեստանոցի աստիճաններից օծանելիքի բույր գա:

5. Բենջամին Ֆրանկլին Այս հանրահայտ քաղաքական գործիչը շատ տարօրինակ ձևով էր հավաքվում մտքերով. նա առավոտյան սիրում էր մերկ կանգնել պատուհանի մոտ, հետո նոր սկսել աշխատանքային օրը:

6. Չարլզ Դիքենս Հայտնի անգլիացի գրողն իր գրասենյակում հայելիներ էր շարում և սիրում էր նայելով դրանց՝ ծամածռություններ անել:

7. Կարլ Յունգ Հանրահայտ հոգեբանը սիրում էր զրուցել սպասքի հետ (կաթսաներ և տապակներ), նախքան կսկսեր սնունդ պատրաստել:

8. Իմմանուիլ Կանտ Գերմանացի փիլիսոփան նախընտրում էր սնունդ ընդունել օրը մեկ անգամ, բայց դա տևում էր մի քանի ժամ:

9. Յոհաննես Բրամս Գերմանացի կոմպոզիտորը սիրում էր փայլեցնել կոշիկները: Թվում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, բայց Բրամսը կարծում էր, որ կոշիկները փայլեցնելիս են իր գլխում ծնվում ամենագեղեցիկ մեղեդիները:

10. Իգոր Ստրավինսկի Ռուս կոմպոզիտորը օրը սկսում էր 15 րոպե գլխի վրա դիրք ընդունելուց հետո: