Իր կյանքի ամենամեծ հաղթանակը, տոնը Հայկոն համարում էր որդու ծնունդը. նրա տեսանյութը՝ նվիրված որդուն (Video)

521

2011 թվականի լուսանկարներ են՝ Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի լույս աշխարհ գալուց երեք օր անց: ՀՀ վաստակավոր արտիստը որդուն առաջին անգամ լուսանկարելու հնարավորությունն ու հայր դառնալու մասին պատմել է Newmag-ին:

Իր կյանքի ամենամեծ հաղթանակը, տոնը Հայկոն համարում էր որդու ծնունդը: Ամանի ծնվելուց մի քանի օր առաջ հարցազրույցի ընթացքում ոգևորված, երջանիկ անկեղծանում էր.

«Այս ամբողջ ինն ամիսների ընթացքում սա եղել է մեր ամենացավոտ թեման` ում նման է լինելու Արմանը: Ես չափազանց ծանր էի տանում:

Իսկ Անահիտն ամեն ամիս գնում էր ուլտրաձայնային ապարատով հետազոտվելու, եթե հնարավարություն լիներ, պատրաստ էր մի քանի կամերաներով կապ հաստատել որդու հետ: Առաջին անգամ, երբ 4D սարքով ձայնագրել էր երեխայի պատկերը, շոկի մեջ էի ընկել` Անահիտին չափից շատ էր նման ու սթրեսից այդ օրը մեքենաս խփեցի»,-ամիսներ անց արդեն այս մասին Հայկոն ժպիտով էր պատմում: